Մասունք

Մասունք


Մասունքը Քրիստոսի, աստվածածնի, սրբերի գործունեության հետ կապված տաբեր իրեր, առարկաներ են, ինչպես նաև սրբերի աճյունների տարբեր մասնիկներ: Մասունքների թվին են դասվում նշխարները. Քրիստոսի խաչափայտի տարբեր կտորներ, աստվածածնի ու Քրիստոսի հագուստի տարբեր մնացորդները և այլն: Մասունքների պաշտամունքը լայն տարածում ունի կաթոլիկության մեջ, որոշ եկեղեցիներ ու վանքեր դեպի իրենց են ձգում հավատացյալներին նրանցում պահվող սուրբ մասունքների շնորհիվ: