Լոգոս

Լոգոս


Լոգոս (հուն.՝ logos – բան, խոսք, միտք, բանականություն)

– փիլիսոփայական տերմին, որ սկզբնապես նշանակում էր

համընդհանուր օրենք, աշխարհի հիմք: Առաջին անգամ

գործածության մեջ է դրել փիլիսոփա Հերակլիտը (ք.ա. 535-475),

իսկ հետագայում այն ավելի զարգացրեց Փիլոն Ալեքսանդրացին (ք.ա 20 – ք.հ. 50): Արիստոտելը լոգոսը հասկանում էր իբրև «հասկացողություն»

և «բանականություն», ստոիկները այն մեկնաբանում էին առավել

կրոնական իմաստով ու նրանց փիլիսոփայության մեջ այն դառնում է

աստվածային օրենք: Փիլոն Ալեքսանդրացին լոգոսը մեկնաբանում էր

որպես գաղափարների միասնություն, ստեղծագործ ուժ, որը միջնորդ է

աստծո և ստեղծված աշխարհի ու մարդկանց միջև: Լոգոսի գաղափարը

ներմուծվեց նաև քրիստոնեության մեջ ու դարձավ քրիստոնեական

դավանաբանության կենտրոնական գաղափարներից մեկը: Հիսուս

Քրիստոսը նույնացվեց Լոգոսին, որը քրիստոնեության մեջ հանդես է

գալիս որպես աստծո խոսք, բանականություն, որով արարվեց ողջ

գոյավորը: Նոր Կտակարանի Հովհանու ավետարանի հենց առաջին

խոսքերը վերաբերում են լոգոսի բացառիկ նշանակությանը

քրիստոնեության համար: