Կուսակրոնություն

Կուսակրոնություն


Կուսակրոնություն (լատ.՝ caelebs - չամուսնացած) – ամուրիության ուխտ, որը քրիստոնեական ավանդական ուղղություններում ընդունում են հոգևորականները, որոնք ցանկանում են իրենց կյանքը նվիրել միայն Աստծուն և եկեղեցուն: Այդ ուղղություններում միայն կուսակրոնները կարող են դառնալ բարձրաստիճան հոգևորականներ:

Հայ Առաքելական եկեղեցում կուսակրոնությունը ներմուծվել է 354թ. Աշտիշատի ժողովում Ներսես Մեծ կաթողիկոսի կողմից և սկսել է կիրառվել Սահակ Պարթև կաթողիկոսից հետո: Կուսակրոնությունը նպատակ ունի հոգևորականի ուշադրությունը կենտրոնացնել միայն Աստծո պաշտամունքի վրա, ինչպես նաև եկեղեցական ունեցվածքը զերծ պահել ժառանագականության սկզբունքով մասնատելուց: Ներկայումս միայն քրիստոնեության բողոքական ուղղություններն են վերացրել կուսակրոնությունը, որտեղ յուրաքանչյուր հոգևորական ազատ է իր ընտրության մեջ: