Կուռք

Կուռք


Կուռք (հուն.՝ eidolos – փոքրիկ պատկեր) – հավատացյալների կողմից որևէ նյութից պատրաստված առարկա, իր, որը անձնավորում է որևէ աստծու կամ ոգու: Քրիստոնեությունը կռապաշտություն է համարում հեթանոսական աստվածների քանդակներն ու նրանց խորհրդանշող տարբեր իրերը,  իսկ այլ կրոնները քրիստոնեական կուռքեր են համարում խաչը, պատկերները և այլն: Հայ Առաքելական եկեղեցին կռապաշտություն համարեց պատկերապաշտության ուսմունքը և միջնադարում մերժեց այն՝ ընդունելով պատկերներին հարգելու մասին յուրօրինակ վարդապետությունը: