Կոստանդնուպոլսի հայ պատրիարքություն

Կոստանդնուպոլսի հայ պատրիարքություն


Կոստանդնուպոլսի հայ պատրիարքություն – Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից է, կոչվում է նաև Պատրիարքություն Հայոց Թուրքիո: Հիմնադրվել է 1461 թ.: Աթոռանիստը Գումգափուի Ս. Աստվածածին Մայրեկ եղեցին է: Պատրիարքարանը հսկայական դեր է կատարել արևմտահայերի հոգևոր, քաղաքական, մշակութային կյանքում: 1915թ. ցեղասպանությունից հետո այդ դերը նկատելիորեն նվազել է, սակայն այսօր ևս Հայոց պատրիարքարանն իր ուրույն տեղն ունի պոլսահայերի հոգևոր-մշակութային կյանքում:

Կ. Պոլսի Հայոց պատրիարքն իր իրավասություններն իրականացնում է կրոնական ժողովի միջոցով, որը բաղկացած է 5 հոգեւորականից և 2 ատենադպիրից՝ պատրիարքի նախագահությամբ: Նրա նախագահությամբ է գործում նաեւ խորհրդակցական մարմինը, որն ունի 2 փոխնախագահ, ատենադպիր եւ 9 աշխարհական անդամ: Պատրիարքարանը 1952թ. հրատարակում է կրոնաբարոյական, գրական եւ պատմաբանասիրական «Շողակաթ» հանդեսը, իսկ 1996թ.` տեղեկատվական «Լրաբեր» պարբերականը: