Կոսմոգոնիա

Կոսմոգոնիա


Կոսմոգոնիա (հուն.՝kosmos – տիեզերք, երկիր, goneia - ծնունդ) – գիտություն կամ պատկերացումներ երկնային մարմինների ու համակարգերի ծագման և զարգացման մասին:

Կոսմոգոնիա գիտության եզրակացությունները հիմնվում են աստղագիտության այլ ճյուղերի և առաջին հերթին՝ աստղաֆիզիկայի, ինչպես նաև՝ ֆիզիկայի, երկրաբանության, երկրաֆիզիկայի ու երկրաքիմիայի տվյալների վրա: Կոսմոգոնիկ պատկերացումները առկա են համարյա բոլոր կրոններում, որոնք փորձում են տալ տիեզերքի ստեղծման ու արարման կրոնագիտական պատասխանը, որը հակասում է գիտական կոսմոգոնիայի տվյալներին: