Կոնկորդատ

Կոնկորդատ


Կոնկորդատ (լատ.՝ concordia – համաձայնություն) – Վատիկանի ու որևէ պետության միջև կնքնված համաձայնագիր, որով կարգավորվում են տվյալ երկրի  հարաբերությունները կաթոլիկ եկեղեցու հետ և կաթոլիկ եկեղեցու գործունեության հիմնական սկզբունքները տվյալ երկրում:

Միջնադարում կոնկորդատները աշխարհիկ իշխանների կողմից Հռոմի պապերի իշխանական ձգտումները սահմանափակելու միջոց էին (Վորմսի կոնկորդատ 1122թ., Բոլոնիայի կոնկորդատ 1516թ. և այլն): Կաթոլիկ եկեղեցու պատմության ամենաքննադատվող էջերից է Վատիկանի և նացիստական երկրների, հատկապես՝ Գերմանիայի միջև կնքված կոնկորդատները: