Խույր

Խույր


Խույր - պսակաձև գլխարկ, որը միջնադարում կրել են արքաները, իշխաններն ու բարձրաստիճան հոգևորականները՝ տոնական և ծիսական արարողությունների ժամանակ։ Խորհրդանշում է իշխանություն (սկզբում՝՝ նաև աշխարհիկ, հետագայում՝՝ միայն հոգևոր)։ Քրիստոնեական եկեղեցում օգտագործվել է միայն իբրև բարձրաստիճան հոգևորականների թագ։ 6-րդ դարից սկսած խույրը սկսել են զարդարել տարբեր քարերով ու ոսկեթելերով: 12-րդ դարից խույրերի տեսքը կոնաձև է դարձել՝ գագաթին ամրացված փոքրիկ խաչով։

Հայ հոգևորականների այժմյան խույրերը սկզբում գործածել են միայն Կիլիկիայի հայկական պետությունում։ Այժմ այն կրում են եկեղեցու բոլոր եպիսկոպոսները և կաթողիկոսները ծիսակատարությունների ժամանակ։