Հետ գնալ

Խաչքար

Խաչքար – հայկական քրիստոնեական մշակույթի ամենայուրօրինակ բաղադրիչներից է քարի վրա խաչի քանդակը: Այն ուղղաձիգ տեղադրվող տափակ քարե սալ է, որի մի լայն կողմի վրա փորագրված կոմպոզիցիայի հիմնական տարրը խաչն է։ Խաչի շուրջը հաճախ պատկերվում են երկրաչափական զարդանշաններ (օրնամենտ), հավերժության նշաններ, բուսական և կենդանական աշխարհի պատկերներ, ինչպես նաև մարդիկ՝ հատկապես սրբերի պատկերներ։ Խաչքարերը որպես կանոն տեղադրվում են վանքերի և եկեղեցիների մոտ, գերեզմաններում, ճանապարհների մոտ։ Խաչի պատկերի ներքեվի մասում սովորաբար պատկերվում է գունդ՝ որպես կենաց ծառի ու հավերժության խորհրդանիշ:

Խաչքարագործ վարպետներից հիշարժան են Մխիթար Կազմողը (12-րդ դար), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (16–17-րդ դարեր) և ուրիշներ։ Խաչքարերի տեսակներից են «Սբ Սարգիսը» (սիրահար զույգերին «չար աչքից» անխոցելի դարձնող), «Ցասման խաչերը» (բնության տարերքը սանձող), սյուժետային և սրբապատկերային տարրեր են պարունակում «Ամենափրկիչ», «Բարեխոսություն», «Ծնունդ» և այլ տեսակներ։

Խաչ – քրիստոնեական կարևոր սիմվոլ, որը  խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խաչվելը և նրանով մարդկությանը նախամեղքից փրկելը: Վաղ հավատալիքներում և մի շարք այլ կրոններում խաչը հանդիսանում էր արևի խորհրդանիշը: Բուդդայականները խաչը պատկերում էին իրենց հմայիլների մեջ։ Խաչը որպես սուրբ խորհրդանիշ ընդունում են ուղղափառները, կաթոլիկները, լյութերականները։  Որոշ...