Խաչակրաց արշավանքներ

Խաչակրաց արշավանքներ


Խաչակրաց արշավանքներ – խաչակրաց արշավանքներ են կոչվում 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո կազմակերպված ռազմական արշավանքները դեպի սուրբ երկիր՝ Հիսուս Քրիստոսի գերեզմանը իսլամադավանների պղծությունից ազատագրելու նպատակով: Խաչակրաց արշավանքները պատմականորեն հանդես էին գալիս քրիստոնեության համաշխարհային շահերի պաշտպանության դիրքերից և ուղղված էին արևելքի մահմեդական իշխանությունների դեմ:

Խաչակրաց արշավանքները սկզբնավորվեցին 1095թ. Ուրբանոս 2-րդ պապի կողմից։ Կլերմոնի եկեղեցում արտասանած ճառով նա կոչ արեց ազատագրել տիրոջ գերեզմանը և այդ շարժման հիմքում դրեց նաև սոցիալական ու քաղաքական խնդիրների լուծման բանալին: Կոչին արձագանքողներն իրենց վրա խաչ արեցին, որից էլ շարժումը ստացավ խաչակրաց արշավանքներ անվանումը: Ընդհանուր առմամբ տեղի ունեցան խաչակրաց ինը արշավանքներ, որոնք հիմնականում անհաջողության մատնվեցին: Խաչակրաց արշավանքների անհաջողության հիմնական պատճառները ասպետների միջև տարաձայնությունները, կենտրոնաձիգ իշխանության բացակայությունը, քրիստոնյա արևելքի ու արևմուտքի խորը հակասություններն (որի պատճառով էլ 1204թ. խաչակիրները գրավեցին ու ավերեցին Կոստանդուպոլիսը) էին: