Կաթողիկոս

Կաթողիկոս


Կաթողիկոս (հուն.՝ katholikos – համընդհանուր, տիեզերական) – Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր գերագույն առաջնորդը, որի ամբողջական անվանումն է Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Ամենայն Հայոց Կաթողիկոս:

Հայ եկեղեցում, բացի Էջմիածնում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոսից, գործում է նաև Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոսությունը՝ իր կաթողիկոսի ղեկավարությամբ: ԱմենայնՀայոց կաթողիկոսին ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովը եռափուլ ընտրությունների արդյունքում, որից հետո նա օծվում է եպիսկոպոսների կողմից: