Կաթոլիկություն

Կաթոլիկություն


Կաթոլիկություն (հուն.՝ katholikos, լատ.՝ catholicismus – տիեզերական, համընդհանուր) – քրիստոնեության 3 հիմնական ուղղություններից մեկը: Քրիստոենական եկեղեցու բաժանումը Հռոմի կաթոլիկ եկեղեցու և Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու տեղի ունեցավ 1054թ. մեծ սխիզմի (պառակտում) արդյունքում: Բաժանման իրական պատճառը քաղաքական տարամտությունն էր, որն ամրապնդվեց   ս. Հոգու բխման մասին ուսմունքի (Filioque) դավանաբանական տարբերությամբ։ Համաձայն այդ ուսմունքի ս. Հոգին բխում է և Հայր աստծուց և Որդի աստծուց: Կաթոլիկ եկեղեցու դավանաբանության հիմքը կազմում են Աստվածաշունչը և սուրբ ավանդությունները: Փրկության հնարավոր է հասնել միայն կաթոլիկ եկեղեցու միջոցով:

Կաթոլիկ եկեղեցին ընդունեց դոգմաների զարգացման հնարավորությունը և դարերի ընթացքում ավելացրեց իր դոգմաների քանակը՝ ի տարբերություն մնացած եկեղեցիների: 1439թ. կաթոլիկ եկեղեցին ընդունեց քավարանի մասին դոգման: Վերջին դոգմաները Վատիկանի առաջին տիեզերաժողովում ընդունված պապերի անսխալականության և Մարիամի անաղարտ հղիության մասին  էին:

Կաթոլիկ եկեղեցու գլխին կանգնած է Հռոմի պապը, իսկ եկեղեցական կառույցը բաղկացած է բարձրաստիճան ու ցածրաստիճան հոգևորականներից, կարդինալական կոնկլավից, վանական միաբանություններից, բազմաթիվ այլ ե կեղեցական կազմակերպություններից: Հռոմի պապերի նստավայր հանդիսացող Վատիկանը քաղաք-պետություն է, հետևաբար պապերը ունեն աստվածապետական իշխանություն: