Կալվինականություն կամ բարենորոգչական եկեղեցի

Կալվինականություն կամ բարենորոգչական եկեղեցի


Կալվինականություն կամ բարենորոգչական եկեղեցի – բողոքականոության հիմնական ճյուղերից մեկը, որը հիմնադրել է Ժ. Կալվինը (1509-1564թթ.) ժնևում: Կալվինականության առանձնահատկությունը նախախնամության դավանանքի ընդունումն է, որի համաձայն՝ մարդու ճակատագիրը մինչև իր ծնունդը կանխորոշված է: Կալվինականությունը խորը քննադատության ենթարկեց կաթոլիկության ճոխ ծիսակարգն ու պաշտամունքը, եկեղեցում վերացրեց խորանը, սրբապատկերները, խաչերն ու մոմերը: Այս եկեղեցում բացարձակ հեղինակություն է ճանաչվում միայն Աստվածաշունչը, իսկ խորհուրդներից ընդունում են միայն մկրտությունն ու հաղորդությունը: Կալվինական եկեղեցուն բնորոշ է խստագույն կարգապահությունը և շարքային անդամների անառարկելի ենթարկվածությունը համայնքի ղեկավարությանը։ 

  Կալվինականությունը 16-19-րդ դարերում  տարածվեց հիմնականում Շվեյցարիայում, մասամբ՝ Ֆրանսիայում, Շոտլանդիայում և Անգլիայում, որտեղ կալվինականները հանդես եկան երկու հիմնական ուղղություններով՝ պուրիտանիզմ և պրեսբիտերներ: Բայց 20-րդ դարում կալվինականության կենտրոնը տեղափոխվեց Ամերիկա: Այս եկեղեցու հետևորդները հիմնականում տարածված են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում։