Կաաբա կամ Կաաբի տաճար

Կաաբա կամ Կաաբի տաճար


Կաաբա կամ Կաաբի տաճար (արաբ.՝ խորանարդ) – Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում գտնվող համաիսլամական սրբատեղի: Այն ուղղանկյուն, սև քարից տաճար է, որը մինչև Մուհամեդ մարգարեի քարոզչությունը եղել է արաբական հեթանոսական հավատալիքների սրբատեղի։  Մուհամեդի քարոզչության ու Մեքքայի գրավումից հետո նրան նոր իմաստ հաղորդվեց, ու այն դարձավ իսլամի կարևորագույն կենտրոններից մեկը:

Յուրաքանչյուր մուսուլման պարտավոր է իր կյանքում գոնե մեկ անգամ հաջ- ուխտագնացություն կատարել Մեքքա, որը համարվում է իսլամական հավատքի 5 սյուներից մեկը: