Ջիհադ

Ջիհադ


Ջիհադն սրբազան պատերազմ է իսլամում։ Ըստ Ղուրանի հրահանգի՝ մահմեդականները սրբազան պատերազմը վարում են անհավատների դեմ: Ջիհադի ժամանակ մահացած մահմեդականը ապահովագրված է մեղքերի թողությունից ու երանության է արժանանում դրախտում:

Չափավոր իսլամի կողմնակիցների կողմից ջիհադը մեկնաբանվում է որպես իսլամի խաղաղ քարոզչության միջոց, մինչդեռ ֆունդամենտալիստական ուղղությունները այն մեկնաբանում են որպես զինված պայքար անհավատների դեմ:

Ժամանակակից աշխարհում ավելի շատ հանդիպում են ջիհադի վահաբիստական մեկնաբանությունները, որոնք շահարկման առարկա են դառնում իսլամի հակառակորդների շրջանում: Համաձայն դրանց՝ զինված պայքար՝ ջիհադ մղելը մահմեդականի համար դառնում է պարտադիր (իհարկե, եթե նա ֆիզիկապես և հոգեպես պատրաստ է դրան) և ջիհադի թիրախ հայտարարվում են քաֆիրները (անհավատները): Արմատական իսլամադավանները համարում են, որ պետք է պայքարել ոչ միայն այլակրոնների, այլ նաև իսլամի մնացած ուղղությունների դեմ: