Իռացիոնալիզմ

Իռացիոնալիզմ


Իռացիոնալիզմ (լատ.՝  irrationalis - ոչ բանական) - փիլիսոփայական իդեալիստական ուսմունք, որը սահմանափակում է բանականության ճանաչողական հնարավորությունները՝ որպես այլընտրանք առաջադրելով ըմբռնողության ոչ տրամաբանական միջոցներ՝ զգայական կամ բանական ինտուիցիան, անմիջական ապրումը, հայեցողությունը և այլն: Լայն իմաստով վերցված իռացիոնալիզմն իր մեջ ներառում է կրոնափիլիսոփայական ուսմունքները, որոնք հայտնությունն ու հավատը հակադրում են գիտական ճանաչողությանը: Իռացիոնալիզմն հանդես է եկել 18-րդ դ. վերջերից (Ֆ. Ցակոբի, Ֆ., Շելինգ, Ա. Շոպենհաուեր)՝ ի հակակշիռ ռացիոնալիզմի: