Հետ գնալ

Ինքնավար եկեղեցի

Ինքնավար եկեղեցի (հուն.՝ auto – ինքը, nomos — օրենք) եկեղեցի, որ ինքնակառավարման իրավունք ունի հիմնական օրենքի շրջանակներում: Առաջնորդվելով Տրուլի ժողովի 14-15-րդ կանոններով Մայր (կիրիարխալ) եկեղեցին ինքն է որոշում ինքնավար եկեղեցիների կանոնադրությունը և ինքն էլ սահմանում է նրանց իրավասության սահմանները: Այդ շրջանակներում էլ ինքնավար եկեղեցին ինքն է ղեկավարում իր ներքին կյանքը, ընտրում իր առաջնորդին, որը հետագայում հաստատվում է մայր եկեղեցու կողմից:

Ի տարբերություն ինքնանկախ եկեղեցիների, ինքնավար եկեղեցիները չունեն առաքելական ժառանգորդություն, քանի որ նրանց առաջին եպիսկոպոսը և մյուս նվիրապետները ձեռնադրություն են ստանում Մայր եկեղեցու կողմից: Այդ պատճառով էլ նրանք կարող են չունենալ պահանջվող մինիմալ քանակի եպիսկոպոսներ: Ինքնավար եկեղեցիներ գործում են հիմնականում ուղղափառ եկեղեցական համակարգում և հայտնի են սինայական, ֆիննական, ճապոնական ու կրետական ինքնավար եկեղեցիները:

Ուղղափառությունը քրիստոնեական հիմնական ուղղություններից մեկն է, որը ձևավորվել է 1054թ. մեծ սխիզմի (պառակտում) արդյունքում, երբ բաժանվեցին Հռոմի արևմտյան-կաթոլիկ և Կոստանդնուպոլսի արևելյան-ուղղափառ եկեղեցիները: Ուղղափառության դավանաբանության աղբյուրն են Աստվածաշունչը, սուրբ ավանդությունը (տիեզերական ու տեղական ժողովների որոշումները, եկեղեցու հայրերի գործերը): Ուղղափառության դավանաբանության հիմքը կազմում է Նիկեա-Կոսանդնուպոլսյան Հավատո Հանգանակը,...