Ինդուլգենցիա

Ինդուլգենցիա


Ինդուլգենցիա (լատ.՝ indulgere - ներողամտություն ցուցաբերել)  միջնադարում Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոգևորականների կողմից գումարի դիմաց հավատացյալներին տրվող գրություն, որով համարվում էր նրանց մեղքերը ներված:

12-13-րդ դարերում ինդուլգենցիաները կաթոլիկ եկեղեցու գանձարանը լցնելու լավագույն միջոցն էին, որոնց օգնությամբ էլ ավարտին հասցվեց Ս. Պետրոսի տաճարը Վատիկանում: Ժամանակի ընթացքում կաթոլիկ եկեղեցին սկսեց ինդուլգենցիաներ վաճառել դեռևս չգործած մեղքերի համար, ինչպես նաև զավակներին հնարավորություն տրվեց գնելու իրենց հայրերի ու պապերի մեղքերը: Այդ պատճառով էլ կաթոլիկ եկեղեցու համակարգում ներմուծվեց քավարանի մասին դոգման, համաձայն որի մեղքերի թողություն ստանալուց հետո կաթոլիկները քավարանից կարող էին գնալ դրախտ: Ինդուլգենցիաների վաճառքը ժամանակի ընթացքում մեծ դժգոհությունների տեղիք տվեց և դարձավ պատճառներից մեկը ռեֆորմացիայի երևան գալու համար: