Իմանենտ

Իմանենտ


Իմանենտ (լատ.՝ immanens - հատուկ է, վերաբերում է), 19-րդ դարավերջի փիլիսոփայական սույբեկտիվ իդեալիստական հոսանք։ Ներկայացուցիչներից էին Վ. Շուպպեն, Ի. Ռեմկեն, Ա. Լեկլերը, Ռ. Շուբերտ-Զոլդեռնը։ Ըստ իմանենտ փիլիսոփայության, ճանաչողության օբյեկտը գոյություն չունի գիտակցությունից անկախ, այն «իմանենտ» է (ներքնապես հատուկ է) «փորձին», փորձնական գիտելիքին։

Իմանենտ փիլիսոփայության ներկայացուցիչները սուբյեկտիվ իդեալիզմի դիրքերից քննադատել են Իմանենտ Կանտինին, ժխտել նրա թեզը «ինքնին իրի» մասին։ Տերմինը հաճախ գործածվել է իբրև սրանսցենդենտ-հավիտենականին հականիշ հատկանիշ: