Հոգևորականություն

Հոգևորականություն


Հոգևորականությունը կրոններում հոգևոր սպասավորների կամ նվիրապետների դասն է, որոնք կոչված են նպաստելու մարդու հոգևոր պահանջմունքների բավարարմանը, իսկ որոշ կրոններում՝ նաև միջնորդ օղակ հանդիսանալ մարդու և աստծո միջև: Քրիստոնեական ավանդական ուղղություններում հոգևորականները բաժանվում են կուսակրոնների և ամուսնացյալների (ուղղափառության մեջ՝ սև և սպիտակ հոգևորականների):

Որոշ քրիստոնեական եկեղեցիներում կան նվիրապետական կարգեր, որոնք չկան այլ եկեղեցիներում, օրինակ՝ կարդինալները կաթոլիկ եկեղեցում: Հայ առաքելական եկեղեցում եպիսկոպոսը բարձրագույն նվիրապետական կարգն է, իսկ այդ կարգի բարձրագույն աստիճանը՝ կաթողիկոսը: Աշխարհականները հոգևորական են դառնում ձեռնադրության և սուրբ Հոգու շնորհով: