Հոգեհանգիստ

Հոգեհանգիստ


Հոգեհանգիստ (հուն.՝ pannychis – երեկոյան ժամասացություն) – հոգեհանգստի արարողություն, որը վաղ եկեղեցում հալածանքների պատճառով կատարվել է գիշերը ու դրա համար ստացել երեկոյան ժամասացություն անվանումը:

Հոգեհանգստի արարողությունը կարող է կատարվել ինչպես մահացածի մարմնի, այնպես էլ նրա թաղումից հետո 3-րդ, 9-րդ, 20-րդ և 40-րդ օրերին, ինչպես նաև ծննդյան ու մահվան օրերին: Հոգեհանգիստը տարբերվում է հուղարկավորության ծեսից, որը կատարվում է միայն հանգուցյալի վրա: