Հնադավաններ (հնածիսականներ)

Հնադավաններ (հնածիսականներ)


Հնադավանությունն ի հայտ է եկել  XVII դ. 60-ական թվականներին (1668 թ.) Ռուս պատրիարք Նիկոնի նշանավոր ռեֆորմներից հետո: Այն բացառապես առնչվում էր եկեղեցական պրակտիկ-ծիսական կյանքին: Սկզբնական շրջանում հնադավանները գերազանցապես զբաղվում էին եկեղեցական-պրակտիկ հարցերով, բայց պատմական զարգացման ընթացքում նրանք զգալի տեղ հատկացրեցին նաև եկեղեցական նվիրապետության, հոգևորականների գործունեության և, հատկապես, վախճանաբանական հարցերին: Հերձվածը ստեղծեց բավականին հարուստ մատենագրություն և, անգամ, դավանաբանական ժողովածուներ: