Հետ գնալ

Հնադավաններ (հնածիսականներ)

Հնադավանությունն ի հայտ է եկել  XVII դ. 60-ական թվականներին (1668 թ.) Ռուս պատրիարք Նիկոնի նշանավոր ռեֆորմներից հետո: Այն բացառապես առնչվում էր եկեղեցական պրակտիկ-ծիսական կյանքին: Սկզբնական շրջանում հնադավանները գերազանցապես զբաղվում էին եկեղեցական-պրակտիկ հարցերով, բայց պատմական զարգացման ընթացքում նրանք զգալի տեղ հատկացրեցին նաև եկեղեցական նվիրապետության, հոգևորականների գործունեության և, հատկապես, վախճանաբանական հարցերին: Հերձվածը ստեղծեց բավականին հարուստ մատենագրություն և, անգամ, դավանաբանական ժողովածուներ:

Տերտերականները Ռուս ուղղափառ եկեղեցու ներսում 17-րդ դարում առաջացած հնադավանության երեք հիմնական ուղղություններից է: Տերտերականների ուղղությունը ձևավորվել է Ուկրաինայում XVII դարավերջին՝ 12 հնադավան վաճառականների կողմից: Այս ուղղության հետևորդներն իրենց հոգևոր գործունեության հիմքը համարում են պաշտամունքը և ծիսական պրակտիկան, որը հնարավոր չէր իրականացնել առանց հոգևոր դասի: Եվ քանի...