Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի եկեղեցի

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի եկեղեցի


Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի եկեղեցի կամ Մորմոնի եկեղեցին հիմնադրել է Ժոզեֆ Սմիթը 1830-ական թթ, ով իրենց հռչակել է մարգարե եւ հիմք դրել Մորմոնի եկեղեցուն: 1823թ. Սմիթը տեսիլքով տեսնում է Մորմոնի անունով հրեշտակին: Այդ տեսիլքի արդյունքում նա գրում է Մորմոնի գիրքը, որ Աստվածաշնչի հետ միասին հանդիսանում է Մորմոնի եկեղեցու սուրբ գրվածքը:

Եկեղեցին երկար ժամանակ ենթարկվել է հալածանքների Միսուրի ու Իլինոյս նահանգներում և վերջնականապես նրա հետևորդները հաստատվել են Յուտա նահանգում՝ որպես նոր Սիոն: Մորմոնների համար էական նշանակություն ունի միսիոներությունը: Տասնութ տարին լրանալուն պես մորմոն երիտասարդը ստանում է մի նամակ, որտեղ նշված է իր ծառայության երկիրը և գնում տվյալ երկիր միսիոներության:

Տասնյակ հազարավոր միսիոներներ սփռված են աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Նրանք չեն օգտագործում ծխախոտ, խմիչքներ, տաք ըմպելիքներ, ունենում են շատ երեխաներ: Եկեղեցին ունի հստակ հիերարխիկ կառուցվածք: Գլխավորում է նախագահ-մարգարեն, որն ունի երկու խորհրդական: Բարձրագույն կառավարման մարմինը 12 առաքյալների խորհուրդն է. որից հետո՝ 70 աշակերտների խորհուրդը:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին քրիստոնեական դավանանք է, նվիրված Նոր Կտակարանի ուսմունքին, որը հիմնված է Հիսուս Քրիստոսի ծննդի, կյանքի, խաչելության և հարության վրա: Հավատքն առ Հիսուս Քրիստոսի աստվածայնությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վարդապետության էությունն է: Այս վարդապետությունը փոխլրացվում է Մորմոնի գրքում տեղ գտած ուսմունքով, որը թարգմանված է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: