Հետ գնալ

Հիսունականություն կամ պենտեկոստալիզմ

Հիսունականություն կամ պենտեկոստալիզմը 19-րդ դարավերջին բողոքականության ներսում ի հայտ եկած կրոնական շարժում է, որը ամենաարագ տարածվող կրոնական ուղղություններից է շնորհիվ իր տարաբաժանվածության ու ցանցային կառուցվածքի: Անվանումը կապված է Գործք Առաքելոց գրքում նկարագրված հոգեգալստյան հետ, երբ Քրիստոսի հարությունից հիսուն օր հետո սուրբ հոգին կրակե լեզուների տեսքով իջավ Քրիստոսի առաքյլաների ու աշակերտների վրա և նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով:

Գլոսոլալիայ կամ լեզվախոսությունը կենտրոնական դեր ունի հիսունականության պաշտամունքային համակարգում: Նոր շարժման հիմնադիրն է համարվում Չարլզ Պարհեմը, ով հղում անելով Վերնատան իրադարձություններին, սկսեց քարոզել լեզուներով մկրտվելու կամ օրհնության նոր ձևը: Չնայած դրան շարժման գաղափարախոսական ակունքներում կանգնած են պրեսբիտերական քահանա Էդվարդ Իրվինգը, Չարլզ Կուլիսը, Ջոն Դովին, Ալբերտ Սիմպսոնը և ուրիշներ: Հիսունականության մեջ առանձնանում են չափավոր ու ծայրահեղական ուղղություններ:

Ի տարբերություն առաջինների, երկրորդ ուղղության ներկայացուցիչները համարում են, որ բացի արդարցումից ու սրբացումից գլոսոլալիան պարտադիր պայման է: Հիսունականությունը ընդունում է ավետարանական հավատքը, Աստվածաշնչի բարձր հեղինակությունը և Հիսուսի նկատմամբ հավատքի միջոցով վերափոխման անհրաժեշտությունը: Հայաստանում այս շարժումը տարածվել է դեռևս 1970-ական թվականներից, իսկ անկախ Հայաստանում տարբեր անվանումներով գրանցված են մի շարք հիսունական ուղղություններ, որոնք աճի մեծ տեմպեր ունեն: