Հերետիկոսություն

Հերետիկոսություն


Հերետիկոսություն (հին հուն.՝ hairesis- ընտրում եմ, ըմբռնում եմ, իսկ ավելի ուշ՝ ուսմունք, դպրոց, կրոնական աղանդ): Դրանք այն ուսմունքներն են, որոնք գործում են տվյալ կրոնական աշխարհայացքի շրջանակներում, բայց հակադրվում են տիրապետող հավատքի հիմնական սկզբունքներին և շեղվում են դրանցից: Ինչպես բոլոր կրոններում, այնպես էլ քրիստոնեության մեջ հերետիկոսությունները ունեն իրենց նախապատմությունը և հրապարակ են իջել որոշակի հոգևոր և հասարակական-պատմական պայմանների ազդեցությամբ:

Սովորաբար հերետիկոսություններ են անվանել առավել փոքր ու մարգինալ խմբերին, որոնք այդ որակումը ստացել են հիմնական ուղղությունների կողմից: Քրիստոնեական առաջին հերետիկոսությունները (էբիոնիտներ, ադոպտացիոնիզմ, տրադուցիոնիզմ, երևութականներ և այլն) առաջ են եկել հրեականության, ավելի ճիշտ՝ հրեա-քրիստոնեության աստվածաբանական ըմբռնումների հիմքի վրա: