Հերձված

Հերձված


Հերձված – նույն կրոնական ուղղության ներսում վարդապետական-դիսցիպլինար տարբերություններով առանձնացված կրոնական առանձին շարժում, որը դոգմատիկ հարցերում նույնական է այն կրոնական ուղղությանը, որից առանձնացել է:

Վաղ շրջանի եկեղեցական կառույցից զատկական, կրկնամկրտության հարցերում ունեցած տարաձայնությունների պատճառով անջատվեցին դոնատական, նովատի հերձվածները: Հետագայում դրանց քանակը առավել մեծ դարձավ: Երբեմն հերձված տերմինը գործածվում է հերետիկություն, աղանդ տերմիններին իբրև հոմանիշ, որը աղավաղում է երևույթների էությունը: