Հայսմավուրք կամ Յայսմաւուրք

Հայսմավուրք կամ Յայսմաւուրք


Հայսմավուրք կամ Յայսմաւուրք (հուն.՝ menaia - ամսականներ) – XIII դարից կիրառվող այս անվանումը ծագել է գրաբարյան «Յայսմ աւուր»` «այս օրը» բառակապակցությունից, ինչով սկսվում է սրբերի պատմությունը՝  ծիսամատյան, որը պարունակում է սրբերի կյանքի (վարքի) և նահատակության (վկայության) պատմությունները։ Դրանք հավաքվելով՝ գրի են առնվել IV դ.` Եվսեբիոս Կեսարացու կողմից: 

Հայոց Հայսմավուրքը կազմավորվել է V–XV դդ. ընթացքում։ Դրան զգալիորեն նպաստել է հունաց Հայսմավուրքի հայերեն թարգմանությունը (991թ.), որը կատարել է Հովսեփ Կոստանդնուպոլսեցին։ Հատկապես կարևոր է եղել Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի կազմած Հայսմավուրքը, որը, ենթարկվելով զանազան փոփոխությունների, ժամանակի ընթացքում ձեռք է բերել կայուն նկարագիր և  ծիսամատյանի տարբեր խմբագրումների հիմք դարձել։