Հայ ավետարանական եկեղեցի

Հայ ավետարանական եկեղեցի


Հայ ավետարանական եկեղեցի – հիմնվել է 1846թ. հուլիսի 1-ին Կոստանդնուպոլսում` Հայ առաքելական եկեղեցուց հեռացած մի շարք մարդկանց ջանքերով: Այն պատկանում է բողոքական եկեղեցիների ընտանիքին՝ իր ուրույն դավանանքով ու պաշտամունքով:

19-րդ դարի կեսից Հայ ավետարանական շարժումը տարածվել է Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մյուս հայաշատ շրջաններում։ 1991 թվականից Հայաստանում սկսել է գործել Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության երևանյան գրասենյակը։ 1994 թ. հուլիսի 1-ից Հայ Ավետարանական եկեղեցին ստացել է ՀՀ-ում պաշտոնապես գործելու իրավունք։ Սփյուռքում գործում է 3 հայ ավետարանական միություն` Մերձավոր Արևելքի հայ ավետարանական միություն, Ֆրանսիայի և Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական միություններ։