Հաղորդություն (եվխարիստիա)

Հաղորդություն (եվխարիստիա)


Հաղորդություն (եվխարիստիա) – քրիստոնեական եկեղեցու յոթ խորհուրդներից մեկը, որը սովորաբար կատարվում է գլխավոր պաշտամունքի՝ պատարագի կամ լիթուրգիայի ավարտին: Հաղորդությունը տեղի է ունենում գինու ու հացի միջոցով, որոնք խորհրդանշում են Քրիստոսի մարմինն ու արյունը, որով հավատացյալը կապ է պահպանում Քրիստոսի հետ:

Հայ Առաքելական եկեղեցին, որոշակի զարգացում տալով ծեսին, պահպանել է Հաղորդության խորհրդի՝ Քրիստոսի և առաքյալների կողմից մատուցած աստվածաբանությունը։ Սուրբ Հաղորդությունը պատրաստվում է օծված հոգևորականի ձեռքով Սուրբ Պատարագի ժամանակ՝ ուղեկցվելով ծածուկ աղոթքներով ու հավատացյալների օրհներգություններով։ Արդյունքում՝ Աստվածային միջնորդությամբ Սուրբ Հոգին «Որդի Աստուծոյ» շարականի ժամանակ աներևութապես իջնում է սկիհի՝ բաժակի մեջ լցված գինու և հացի մեջ՝ փոխակերպելով հացն ու գինին Քրիստոսի Մարմնի և Արյան։