Հավատո հանգանակ

Հավատո հանգանակ


Հավատո հանգանակ – որևէ կրոնական ուղղության կամ եկեղեցու դավանաբանության հիմքը կազմող փաստաթուղթ, որտեղ համառոտ շարադրված են տվյալ եկեղեցու հավատքային ու դավանաբանական հիմնական ուղղություններն ու սկզբունքները:

Առաջին հավատո հանգանակը ընդունվել է Նիկեայի տիեզերաժողովում 325թ. ու լրացվել 381թ. Կոստանդնուպոլսի տիեզերաժողովում: Հայ առաքելական եկեղեցին ընդունում է այս հանգանակը և չի ընդունում որևէ հետագա հավելում հանգանակի վրա, ինչը կատարվեց կաթոլիկ եկեղեցու կողմից: Հանգանակը կազմված է 12 մասերից, որտեղ խոսվում է ս. երրորդության, Հիսուս Քրիստոսի մարդեղացման, քավության, հարության, համբարձման և այլ հիմնական դոգմաների մասին: