Հասիդիզմ

Հասիդիզմ


Հասիդիզմ (եբր.՝ բարեպաշտություն) - հրեական կրոնի ուղղություններից մեկն է, որն առաջացել է 18-րդ դարում Ռուսաստանի ու Լեհաստանի հրեաների շրջանում: Հասիդիզմի հիմնադիր է համարվում Իսրայել Բեշտը (1700-1760թթ.), որի ուսմունքը շատ հարցերում հենվում էր հրեական միստիկական ուսմունքի՝ կաբալայի վրա և աչքի էր ընկնում ծայրահեղ խստակեցությամբ:

Հասիդիզմն ուսուցանում է, որ Աստծուց բացի և նրանից դուրս ոչինչ գոյություն չունի, որ մարդու նպատակը Աստծուն ծառայելն ու նրան ճանաչելու միջոցով նրան միաձուլվելն է: Դրան հասնելու համար միայն Սուրբ Գրքի ընթերցանությունը բավարար չէ․ հարկավոր է խստակեցություն վարքի մեջ և կրոնական պատվիրանների անվերապահ կատարում: