Համայնք

Համայնք


Համայնք – կրոնական իմաստով օգտագործվելու պարագայում նշանակում է որևէ կրոնի կողմնակիցների միավորում, կրոնական համակարգի սկզբնական միավոր:

Քրիստոնեական կրոնում համայնքը եկեղեցին է, իսլամում՝ ումման, բուդդայականության մեջ՝ սանգհան, որոնց վրա էլ կառուցվում է հենց կրոնական ինստիտուտը: Յուրաքանչյուր կրոնական համայնք ունի իր կառուցվածքային, կազմակերպչական, գաղափարախոսական առանձնահատկությունները, ծեսն ու պաշտամունքը: