Հաջ

Հաջ


Հաջ (արաբ.՝ ուխտագնացություն) – իսլամի հինգ սյուներից մեկն է, համաձայն որի՝ յուրաքանչյուր մուսուլման իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ պետք է ուխտագնացություն կատարի Մեքքա քաղաքում գտնվող Քաաբի տաճար:

Ուխտագնացությունը տեղի է ունենում մուսուլմանական օրացույցի վերջին ամսվա 8-12-րդ օրերին: Այս գործողությամբ մուսուլմանները ևս մեկ անգամ իրենց հավատքն ու հավատարմությունն են հայտնում Աստծուն: Այդ օրերին նրանք անցնում են նույն վայրերով, ինչ որ մարգարե Մուհամեդը և կատարում բազմաթիվ ծիսական գործողություններ: