Ֆրանցիսկյաններ

Ֆրանցիսկյաններ


 13-րդ դարի սկզբում (1207-1209 թթ.) ձևավորվեց կաթոլիկության վանական երրորդ նշանավոր ուղղությունը՝ ֆրանցիսկյան օրդենը: Օրդենի հիմնադիրն է համարվում իր մաքրակենցաղությամբ ու խստակեցությամբ հայտնի Ֆրանցիսկ Ասիզացին:

Ֆրանցիսկյաններն իբրև վանականներ գործնականում զբաղվում էին գերազանցապես քարոզչությամբ: 13-րդ դ․-ի երկրորդ կեսից սկսած` նրանք ակտիվ միսիոներական գործունեություն ծավալեցին Ռուսաստանում, Պարսկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, իսկ աշխարհագրական մեծ հայտնագործությունների շրջանում՝ նաև Ամերիկայում և Աֆրիկայում:

Ֆրանցիսկյանները աղքատության վարդապետության կողմնակիցներ էին։ 13-րդ դ.-ից սկսած` այդ մոտեցումը թե՛ դոգմատիկ և թե՛ կանոնական առումով դատապարտվեց Հռոմի պապերի կողմից, ֆրանցիսկյանները չհասան սպիրիտուալիստների ծայրահեղ բարեպաշտությանը: