Երրորդություն

Երրորդություն


Երրորդություն – քրիստոնեական աստված, որը հանդես է գալիս երեք դեմքերով՝ հայր, որդի, ս. հոգի: Երրորդության մասին դավանանքը և դոգման ձևավորվել է արիոսականության կողմից առաջ քաշված հարցերին պատասխան գտնելու արդյունքում:

Առաջին դարերում քրիստոնեական եկեղեցում նման դավանանք չի ձևավորվել: Որոշ գիտնականներ այն համարում էին հեթանոս բազմաստվածային համակարգի մեջ ինտեգրվելու միջոց, երբ երեքը մեկ են ու մեկը՝ երեք իռացիոնալ բանաձևը ներմուծվեց քրիստոնեական  դավանաբանական համակարգ: 325թ. Նիկեայի առաջին տիեզերաժողովում Արիոսի դատապարտումից հետո ս. երրորդության դավանանքը ամրագրվեց Նիկեայի հավատով հանգանակում ու անխախտ է մինչև օրս: