Երկբնակություն

Երկբնակություն


Երկբնակություն (հուն.՝ duo – երկու, physis - բնություն) - տերմինը շրջանառության մեջ է դրվել 5-ր դարում Հռոմի պապ Լևոնի «Տոմարի» (հրամանագիր) արդյունքում, որը ամրագրվել է 451թ. հրավիրված Քաղկեդոնի ժողովով:

Երկբնակության կողմնակիցները ընդունում էին Քրիստոսի մեջ աստվածային ու մարդկային բնությունների առկայությունը, որոնք գործում էին առանձին-առանձին: Ի տարբերություն նրանց, միաբնակները կամ հակաքաղկեդոնակաները ընդունում էին Քրիստոսի մեջ մեկ՝ աստվածամարդկային բնություն: Հայ առաքելական եկեղեցին, ի թիվս այլ արևելյան ուղղափառ եկեղեցիների, մերժել է երկբնակության ուսմունքը և Քաղկեդոնից հետո չի մասնակցել որևէ տիեզերաժողովի: