Եպիսկոպոս

Եպիսկոպոս


Եպիսկոպոս (հուն.՝ episkopos - վերակացու) քրիստոնեական եկեղեցիների մեծ մասում բարձրագույն հիերարխիա: Համաձայն Դիդախեի («Մարգարեություն յերկոտասնից առաքելոց») քրիստոնեկան կառույցի սկզբնավորման հենց շրջանում ձևավորվեց եպիսկոպոսի ինստիտուտը, որը հավասար էր քահանային ու սարկավագին, սակայն զբաղվում էր եկեղեցու վարչական հարցերով: Հայ առաքելական եկեղեցում գոյություն ունեն նաև արքեպիսկոպոս (շնորհվում է կաթողիկոսի հատուկ կոնդակով) և քորեպիսկոպոս (քաղաքային եպիսկոպոս, որն այլևս չի գործածվում) աստիճանները: