Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ (ԵՀԽ)

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ (ԵՀԽ)


Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ (ԵՀԽ) – 1948թ. օգոստոսի 23-ին Ամստերդամում հիմնադրվել է էկումենիկ միջազգային կազմակերպություն, որը միավորում է ավելի քան 100 երկրներից մոտ 350 քրիստոնեական եկեղեցիներ:

ԵՀԽ-ի նստավայրը ժնևում է: Բարձրագույն մարմինը ասամբլեան է, որտեղ մեծամասնություն են կազմում բողոքական ու ուղղափառ եկեղեցիները: ԵՀԽ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում այնպիսի համաշխարհայի խնդիրներ, ինչպիսիք են սովահարությունը, հիվանդությունները,երեխաների շահերի պաշտպանությունը, պատերազմների կանխարգելումը և այլն ու այդ կապակցությամբ պարբերաբար ընդունում հայտարարություններ, անում կոչեր և նախաձեռնում քայլեր նշված նպատակներին հասնելու համար: Հայ առաքելական եկեղեցին միացել է ԵՀԽ-ին 1962թ.: