Եկեղեցի

Եկեղեցի


Եկեղեցի (հուն.՝ ecclesia – համայնք, ժողովատեղի) եկեղեցին քրիստոնեական կրոնի հետևորդների կազմակերպված համայնքն է կամ հավաքատեղին: Եկեղեցի է կոչվում նաև այն շինությունը, որտեղ տեղի են ունենում քրիստոնյաների հավաքները, ծիսակատարությունները, պաշտամունքը: Առաջին դարերում քրիստոնյաները հավաքվում էին քարանձավներում, տներում, որոնք ևս եկեղեցի էին համարվում: Եկեղեցի տերմինը առաջին անգամ շրջանառության մեջ է դրել Իգնատիոս Անտիոքացին 2-րդ դարի կեսերին: Եկեղեցու հիմնական բաղադիրչներն են համայնքը, դավանդաբնությունը, պաշտամունքը, խորհուրդները, եկեղեցական կազմակերպությունը:

Եկեղեցում գործում են նորմերի, կանոնների, բարոյականության, իրավունքների համակարգ, որոնց օգնությամբ կարգավորվում է հավատցյալների վարքն ու ամենօրյա գործունեությունը: Քրիստոնեական պատկերացումներով «եկեղեցին Քրիստոսի մարմինն է», իսկ հավատացյալները՝ նրա անդամները: Եկեղեցու հիմնական գործառույթը Աստծո և մարդկանց միջև կապի ապահովումն է՝ եկեղեցու սպասավորների միջոցով: