Եկեղեցական հայրեր

Եկեղեցական հայրեր


Եկեղեցական հայրեր - վաղ եկեղեցու նշանավոր գործիչներ, որոնց գործունեությունը, աշխատանքները, մեկնողական, ջատագովական գրվածքները մեծ նշանակություն են ունեցել եկեղեցական կառույթի կայացման, հզորացման ու արտաքին և ներքին հակառակորդներին դիմակայելու գործում:

Եկեղեցական հայրերը առաջ եկան գնոստիկների, արիոսականության դեմ պայքարում, որը արտահայտվեց նրանց եկեղեցական երկերում ու դրանով հանդերձ փոփոխություններ մտցվեցին քրիստոնեական դավանաբանության, եկեղեցական կառույցի, ծիսակարգի ու պաշտամունքի մեջ: Ուղղափառ աստվածաբանությունը եկեղեցական հայրերի շարքին է դասում Աթանաս Ալեքսանդրացուն, Բարսեղ Մեծին, Գրիգոր Նյուսացուն, Գրիգոր Նազիազանցուն, Հովհան Ոսկեբերանին և ուրիշների, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ Հերոնիմոսին, Օգոստինոսին, Գրիգոր Մեծին և այլոց: