Հետ գնալ

Եկեղեցական հայրեր

Եկեղեցական հայրեր — վաղ եկեղեցու նշանավոր գործիչներ, որոնց գործունեությունը, աշխատանքները, մեկնողական, ջատագովական գրվածքները մեծ նշանակություն են ունեցել եկեղեցական կառույթի կայացման, հզորացման ու արտաքին և ներքին հակառակորդներին դիմակայելու գործում:

Եկեղեցական հայրերը առաջ եկան գնոստիկների, արիոսականության դեմ պայքարում, որը արտահայտվեց նրանց եկեղեցական երկերում ու դրանով հանդերձ փոփոխություններ մտցվեցին քրիստոնեական դավանաբանության, եկեղեցական կառույցի, ծիսակարգի ու պաշտամունքի մեջ: Ուղղափառ աստվածաբանությունը եկեղեցական հայրերի շարքին է դասում Աթանաս Ալեքսանդրացուն, Բարսեղ Մեծին, Գրիգոր Նյուսացուն, Գրիգոր Նազիազանցուն, Հովհան Ոսկեբերանին և ուրիշների, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ Հերոնիմոսին, Օգոստինոսին, Գրիգոր Մեծին և այլոց:

Ուղղափառությունը քրիստոնեական հիմնական ուղղություններից մեկն է, որը ձևավորվել է 1054թ. մեծ սխիզմի (պառակտում) արդյունքում, երբ բաժանվեցին Հռոմի արևմտյան-կաթոլիկ և Կոստանդնուպոլսի արևելյան-ուղղափառ եկեղեցիները: Ուղղափառության դավանաբանության աղբյուրն են Աստվածաշունչը, սուրբ ավանդությունը (տիեզերական ու տեղական ժողովների որոշումները, եկեղեցու հայրերի գործերը): Ուղղափառության դավանաբանության հիմքը կազմում է Նիկեա-Կոսանդնուպոլսյան Հավատո Հանգանակը,...