Ձեն բուդայականություն

Ձեն բուդայականություն


Ձեն բուդայականությունը չինական ու ողջ արևելաասիական բուդդայականության դպրոցներից է, որը դաոսականության ազդեցությամբ վերջանականապես ձևավորվել է 5-6-րդ դարերում: Առավել լայն իմաստով ձենը միստիկական հայեցողության դպրոց է: Ընդունելով բուդդայականության ընդհանուր սկզբունքները՝ ձեն-բուդդայականությունը յուրօրինակ կերպով է բացատրում երկրային ու երկնային աշխարհի փոխահարաբերության հարցը՝ համարելով, որ նրանք գտնվում են անքակտելի միասնության մեջ:

Ձեն բուդդայականությունը ուսուցանում է, որ տիեզերական ներդաշնակության կարելի է հասնել երկրային կյանքում, երբ տեղի է ունենում «սատորի»՝ հանկարծակի պայծառացում ուժեղ ապրումի պահին: Ձեն բուդդայականն այդ պայծառացմանը հասնում է երկարատև աղոթքների ու սեփական մարմնի նկատմամբ խստակեցության դրսևորման միջոցով: 

Ձեն բուդդայականության առաջացումը կապում են Բոդիդհարմայի ուսմունքի հետ, որը ուսուցանում էր երկարատև ինքնահայում ու աղոթասացություն, որի արդյունքում էլ մարդը «դատարկվում է», մաքրվում բոլոր վատ մտքերից ու ներդաշնակության հասնում դհարմայի հետ: