Դուալիզմ

Դուալիզմ


Դուալիզմ – երկու հակադիր սկիզբների՝ հոգևոր

ու նյութական, չարի ու բարու, տեսանելի ու անտես

աշխարհների գոյությունը ընդունող կրոնափիլիսոփայական

ուսմունքների առանձնահատուկ գիծ: Դուալիստական

ընդգծված կրոնական համակարգ է զրադաշտականությունը,

որտեղ պայքարում են բարի ու չար աստվածները՝ Ահրիմանն

ու Ահուրա Մազդան: Դուալիստական համակարգ էր գնոստիկյանը՝

Դեմիուրգ-արարիչ ու Գերագույն բարի աստվածների հակադրությամբ: