Դրոշմ

Դրոշմ


Դրոշմը մկրտությանը հաջորդող քրիստոնեական խորհուրդներից մեկն է։ Առաքելական և ուղղափառ եկեղեցիներում կատարում են մկրտությունից անմիջապես հետո, կաթոլիկ եկեղեցում ՝ 7-12 տարեկան հասակում:

Դրոշմի ժամանակ մարմնի տարբեր մասերին (ճակատ, քիթ, աչքեր, ականջներ, ոտքեր, ձեռքեր) քսում են սուրբ մյուռոն, որը խորհրդանշում է Ս. Հոգու շնորհն ընդունելը: Անգլիական եկեղեցին դրոշմը կատարում է միայն ձեռք դնելով։ Բողոքական եկեղեցիները չունեն այս խորհուրդը։ Անցյալում դրոշմում էին թագավորներին՝ նրանց իշխանությունը օրհնելու համար: