Հետ գնալ

Դոմինիկյաններ

Դոմինիկյանները 13-րդ դարում կաթոլիկ եկեղեցու ներսում ծագած վանական միաբանություն կամ օրդեն է, որը կոչվել է հիմնադրի՝ Դոմինիկոսի անունով, որին 15-րդ դարում կաթոլիկ եկեղեցին կանոնականացրեց: Դոմինիկյանների ուսմունքի հիմքում քրիստոնեական հավասարության սկզբունքն էր: Դոմինիկյաններն իրենց գործունեության անկյունաքարը համարում էին աստվածաբանական վարդապետության պահպանումը իբրև վանական միաբանություն: Նրանց համայնքում ծաղկեց կաթոլիկ աստվածաբանական միտքը:

Սխոլաստիկայի հայրեր Ալբերտ Մեծը, Թովմա Աքվինացին այս օրդենի անդամներ էին: 13-րդ դարից մինչև 17-րդ դարը ներառյալ դոմինիկյան օրդենն էր վերահսկում ինկվիզիցիան՝ հիմք ունենալով 1215թ. Լաթերանի IV (քրիստոնեական XII) տիեզերաժողովի որոշումները: Միջնադարյան եվրոպայի բոլոր համալսարանների աստվածաբանական կրթությունը ևս վերահսկվում էր դոմինիկյան օրդենի կողմից: Այն այսօր ևս ակտիվ գործունեություն է ծավալում հատկապես Հարավային Ամերիկայի կաթոլիկական երկրներում: