Դոգմա

Դոգմա


Դոգման կրոնական դավանաբանության հիմնական բանաձև դրույթներն է, որոնք պետք է անվերապահ ընդունեն ու հավատան տվյալ կրոնի հետևորդները: Եկեղեցին ու հոգևորականները հաճախ նշում են, որ դոգմաները անհասանելի են մարդու բանականությանը, այդ պատճառով դրանք «հասկանալ» հնարավոր է միայն հավատքի միջոցով:

Օրինակ, քրիստոնեության մեջ այդպիսի դոգմաներ են ս. Երրորդության, մարդեղության, հարության մասին դոգմաները: Ի տարբերության այլ քրիստոնեական եկեղեցիների՝ կաթոլիկ եկեղեցին համարում է, որ դոգմաները կարող են զարգանալ: Այդ մոտեցման արդյունքում 19-րդ դարում Վատիկանը ընդունեց երկու նոր դոգմաներ՝ Մարիամի անաղարտ հղիության ու պապերի անսխալականության մասին, որոնք չեն ընդունում այլ եկեղեցիները: