Դիցաբանություն

Դիցաբանություն


Դիցաբանություն (հուն.՝ mythos – միֆ, ավանդություն, ասք)  ժողովրդի կողմից ստեղծված միֆերի, առասպելների, ասքերի համակարգ, որոնցում անձնավորված, անգիտակցական գեղարվեստական ձևով արտացոլված են բնության և հասարակական կյանքի երևույթները:

Դիցաբանությունը ձևավորվել է մարդկային պատմության այն փուլում, երբ դեռևս իրարից բաժանված չէին գիտելիքը, հավատքն ու երևակայությունը, նույնացվել են իրականն ու իդեալականը: Չունենալով գիտելիք և չկարողանալով բացատրել բնության շատ երևույթներ՝ նախամարդը մարդկային ու տոհմային հատկանիշներով փորձել է բացատրել շրջապատող աշխարհը՝ ստեղծելով զանազան էակների, ոգիներ, աստվածներ, հերոսների, դյուցազունների համակարգ:

Այսպես, հայկական դիցաբանական պատկերացումներով Անահիտը մարմնավորել է մայրությունն ու բերքատվությունը, Աստղիկը՝ Գեղեցկությունը, Տիրը՝ դպրությունը և այլն: Երբեմն աստվածացվել ու դիացաբանության մեջ են հայտնվել տվյալ տոհմի նախնին, օրինակ՝ Հայկը: Հասարակության զարգացմանը զուգահեռ դիցաբանությունը, որպես իրականության հոգևոր յուրացման միջոց, աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը և տեղը զիջում միաստվածային կրոններին, որոնցից շատերը ադապտացնում են դիցաբանական սյուժեները իրենց համակարգերի մեջ: