Դեիզմ

Դեիզմ


Դեիզմ (լատ.՝ deus - աստված) – կրոնափիլիսոփայական ուսմունք, համաձայն որի աստված աշխարհի անդեմ սկզբնապատճառն է, որը գտնվում է աշխարհից դուրս ու չի խառնվում բնության ու հասարակության գործին: Այն արարել է աշխարհը, շարժման մեջ դրել այն ու օտարվել նրանից:

Դեիզմի հիմնադիր է համարվում 17-րդ դարի անգլիացի փիլիսոփա Չերբերին: Դեիստները մերժում են ավանդական «դրական կրոնը»՝ նրան հակադրելով «բանականության բնական կրոնը»:Նրանք ժխտում էին աստվածային հայտնությունը, նախախնամությունը, կրոնական դավանանքներն ու ծեսերը, կողմ էին խղճի ազատությանը և դեմ կրոնական անհանդուրժողականությանը:

Դեիզմը օգտագործվում է փիլիսոփաների կողմից կրոնի ու բնագիտության միջև փոխզիջման հասնելու համար: