Հետ գնալ

Դաոսիզմ կամ դաոսականություն

Դաոսիզմ կամ դաոսականություն – դաոսականությունը չինացիների ազգային կրոնն է, Չինաստանի «երեք ուսմունքներից» մեկը կոնֆուցիականության ու բուդդայականության հետ միասին: Դաոսականությունը ազգային կրոն է, որը ծագել է Չինաստանում, իր մեջ է ներառել ու ամբողջացրել Չինաստանի անցյալի ու ներկայի մշակույթը:

Դաոսականությունը հիմնականում տարածված է Չինաստանում, չնայած որոշակի ներկայություն ունի նաև Ճապոնիայում ու Կորեայում: Դաոսականության հիմնադիրն է ք.ա 6-րդ դարում ապրած Լաո-ցզին («ծեր իմաստուն»), ով «Դաոյի և Դեի մասին» գրքի հեղինակն է: Դաոն (ուղի) կեցության հիմնական օրենքն է, աշխարհի հավերժ փոփոխությունը՝ անկախ աստվածների կամքից ու մարդկանց ջանքերից:

Այն համաշխարհային սուբստանցիան է ու տիեզերական օրինաչափությունը: Դաոն ոչ միայն սկզբնապատճառ է, այլ նաև վերջնանպատակ ու կեցության ամբողջացում: Այն անհասանելի է զգայական աշխարհի համար:

Դաոսականության հետևորդի համար հիմնական նպատակը դաոյի ճանաչումն ու ճշմարիտ ուղու վրա կանգնելն է: Լաո ցզիի իդեալը բնության հետ միաձուլվելու և անցյալին վերադառնալու մեջ է: Հետագայում դաոսականության մեջ Լաո-ցզիի անձն աստվածացվում է, մշակվում է աստվածների և դևերի բարդ հիերարխիա, առաջանում է պաշտամունք, որտեղ կարևորվում են չար ոգիներին վտարող ծեսերը: Դաոսականության տաս առաքինությունների մեջ ծեսերի կատարման, որդիական պարտքի պահպանման, կենդանիների և բույսերի աճեցման հետ միասին, մտնում էին նաև բուդդայականությանը մոտիկ համբերության, սիրո քարոզները և այլն:

Ձեն բուդայականությունը չինական ու ողջ արևելաասիական բուդդայականության դպրոցներից է, որը դաոսականության ազդեցությամբ վերջանականապես ձևավորվել է 5-6-րդ դարերում: Առավել լայն իմաստով ձենը միստիկական հայեցողության դպրոց է: Ընդունելով բուդդայականության ընդհանուր սկզբունքները՝ ձեն-բուդդայականությունը յուրօրինակ կերպով է բացատրում երկրային ու երկնային աշխարհի փոխահարաբերության հարցը՝ համարելով, որ նրանք գտնվում են...